Ուշուի ՀՀ հավաքականը վերադարձել է մեդալներով․ մարզիկների մեջ արցախցիներ ևս կան

  • 22:42 12.05.2026

Մայիսի 5-ից 11-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած Ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունից Հայաստանի հավաքականը հաղթանակներով է վերադարձել՝ Հայրենիք բերելով 14 ոսկե, 11 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։

Մրցավայր մեկնած 29 մարզիկներից 7-ը արցախցի  երիտասարդներ ու պատանիներ էին։ Նրանցից 6-ը դարձել են մրցանակակիրներ․ Կարոլինա Համբարձումյան՝ 1-ին տեղ, Ասպրամ Խոսրովյան՝ 2-րդ տեղ, Դավիթ Հովհաննիսյան՝ 1-ին տեղ, Տիգրան Թովմասյան՝ 1-ին տեղ, Ալեքս Խաչատրյան՝ 1-ին տեղ, Ավանես Զաքարյան՝ 1-ին տեղ, Պավել Մանգասարյան՝ 1-ին տեղ։ Արցախցի մարզիկներն արժանապատվորեն են պայքարել իրենց նպատակին հասնելու համար և հպարտության զգացումներով վերադարձել Հայաստան։

Հայկական պատվիրակությունը մրցաշարում ուներ 3 մրցավար՝ երկուսը թաոլու ոճում (Արամ Այդինյան, Լուսինե Պողոսյան) և մեկը՝ սանդա ոճում (Գևորգ Խաչատրյան): Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը։

Կարինե Բախշիյան