Երկար սպասված վարպետաց դաս՝ արցախյան խոհանոցի ամենասիրելի խորհրդանիշներից մեկի շուրջ։
«Քիրս» նախագիծը՝ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ, սիրով հրավիրում է մասնակցելու Ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դասին։
Ժենգյալով հացը պարզապես ուտեստ չէ, այն Արցախի խոհարարական մշակույթի, ընտանեկան ջերմության և ազգային հիշողության կարևոր մասն է։ Այս նախաձեռնության նպատակն է պահպանել և փոխանցել արցախյան խոհանոցի լավագույն ավանդույթները, միավորել մարդկանց հայկական համերի ու մշակույթի շուրջ և նոր սերնդին փոխանցել արցախյան խոհարարական ժառանգությունը։
Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները ջերմ ու համեղ մթնոլորտում՝

կծանոթանան ժենգյալով հացի պատմությանն ու ավանդույթներին

կսովորեն պատրաստման գաղտնիքներն ու ճիշտ համադրությունները

սեփական ձեռքով կպատրաստեն ժենգյալով հաց
Մայիսի 24
Ժամը՝ 13:00
«Դիալոգ» մշակութային կենտրոն. հասցե՝ Կոմիտաս 23
Մասնակցության վճար՝ 2000 դրամ։
Գրանցվելուց հետո մասնակցության վճարումը անհրաժեշտ է կատարել 1 ժամվա ընթացքում։
Տեղերը խիստ սահմանափակ են։
Միացե՛ք, միասին վայելելու արցախյան ջերմ հյուրասիրությունն ու ընկերական մթնոլորտը