Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց

  • 10:24 23.05.2026

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։

«Թեւանյանին ազատությունից զրկելու ԿԸՀ-ի համաձայնությունից հետո Թևանյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե։ Տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չապահովվեց նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա անցկացրեցին եւ բառացիորեն երկու քայլ ճանապարհ տարան»,- հայտնել են կուսակցությունից։

Նրա խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։