ԱՄՆ-ն չի չեղարկել 907-րդ բանաձևը. Թրամփը քաղցրացրեց Ալիևի դառը հաբը

  • 00:55 02.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ուղարկել է ԱՄՆ պատժամիջոցների կասեցման երկարաձգման հուշագիր՝ ստորագրված «Դու հզոր ես, Իլհամ» գրությամբ։

Հուշագրի համաձայն՝ ԱՄՆ նախագահը ժամանակավոր կասեցնում է 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Ամերիկյան ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևը։ Այս փոփոխությունն արգելում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը ցանկացած ուղղակի պետական ​​օգնություն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով։

Բաքվի պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ պնդում էին, որ ամերիկացիները պետք է չեղյալ հայտարարեն 907-րդ բանաձևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար «խաղաղություն» ապահովելու համար։ Բաքուն հաջողությամբ վերացնել է բազմաթիվ «խոչընդոտներ»՝ Արցախի օկուպացիան օրինականացնելու համար։ Սա վերաբերում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանը, այնպես էլ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հուշագրի ստորագրմանը և «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ Վաշինգտոնի հռչակագրին։ Մինչդեռ Պրահայի հռչակագիրը «ճանաչել է» Ադրբեջանի խորհրդային սահմանները, «Թրամփի ճանապարհը» անուղղակիորեն ճանաչել է Նախիջևանը որպես Ադրբեջանի մաս։ Ոգևորված Ալիևը նույնիսկ հանել է Նախիջևանի սահմանադրությունից Կարսի պայմանագրի վրա հղումը։

Սակայն Ադրբեջանի «ամբողջականությունը» դեռևս առկախված է երկու հիմնական խոչընդոտների պատճառով։ Մելը Հայաստանի Սահմանադրությունն է, ավելի ճշգրիտ՝ Անկախության հռչակագիրը, որը Արցախը, ինչպես նաև Կարսի պայմանագրով Հայաստանից խլված Նախիջևանը, Կարսը, Արդահանը և Արարատ լեռան շրջանը իրավականորեն համարում է Հայաստանի մաս։ Երկրորդը՝  ԱՄՆ-ի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որը փաստացի ճանաչում է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Բաքուն հույս ուներ ռուսական զորքերի օգնությամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համաձայնությամբ լիովին «վերականգնել» վերահսկողությունը Արցախի նկատմամբ և համոզել նրա բնակչության մի մասին ընդունել Ադրբեջանի իրավասությունը։ Դրանից հետո ԱՄՆ-ն հեշտությամբ կչեղարկեր 907-րդ հոդվածը։ Սակայն հիմա, երբ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը ամբողջ աշխարհում համարվում է էթնիկ զտում՝ ցեղասպանության տարրերով և հազարամյա քրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ, ԱՄՆ-ն չի կարող չեղարկել 907-րդ հոդվածը։ Իսկ այն պահպանելը նշանակում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կպահի կարճ կապանքի տակ։

Չնայած Ալիևը ակնհայտորեն դժգոհ էր Թրամփի՝ 907-րդ բանաձևը չեղյալ չհայտարարելու, այլ միայն դրա կիրառումը դադարեցնելու որոշումից, նա «անկեղծ երախտագիտություն հայտնեց» նրան։

«Տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս հարցի շուրջ հունիսին նախատեսված արդյունավետ քննարկումներին (Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ )», – գրել է ԱՄՆ նախագահը։

Երեկ Բաքու այցելած Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ այս ուղերձը ցույց է տալիս «Ադրբեջանի նախագահի առաջնորդությունը համաշխարհային էներգետիկ շուկաներին վերաբերող հարցերում»։

Այս գովաբանության քողի տակ  ԱՄՆ-ն և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ։ Երևանը և Վաշինգտոնը նմանատիպ համաձայնագիր են ստորագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անցյալ շաբաթ Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ։