
«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ. զորքերը չեն մեկնի Բեյրութ, իսկ արդեն ճանապարհին գտնվողները հետ են շրջվում: Ես նաև շատ կառուցողական զրույց ունեցա «Հեզբոլլահ»-ի հետ՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, և նրանք համաձայնեցին, որ բոլոր ռազմական գործողությունները կդադարեն. Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են ինտենսիվ տեմպերով։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Իրանի կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանի բանակցային թիմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բոլոր բանակցությունները՝ Լիբանանի վրա հարձակումների պատճառով։
«Հաշվի առնելով Իսրայելի ռեժիմի շարունակական հարձակումները Լիբանանում և այն փաստը, որ Լիբանանը հրադադարի նախապայմաններից մեկն էր, որը ներկայումս խախտվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի բանակցային պատվիրակությունը դադարեցնում է բանակցություններն ու հաղորդակցությունները միջնորդների միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը անվերապահորեն վերաբերում է բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին։ Մեկ ճակատում հրադադարի խախտումը բոլոր ճակատներում հրադադարի խախտում է», – ավելի վաղ սոցիալական ցանցերում գրել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նշվում է, որ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
Իրանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցման վերաբերյալ Թրամփը նշել է, որ դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները կվերադառնա ռմբակոծություններին։ ասել է Սպիտակ տան ղեկավարը NBC News-ին։
«Կարծում եմ՝ մենք չափազանց շատ ենք խոսել (Իրանի հետ հակամարտության մասին)։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի լռել… Սա չի նշանակում, որ մենք սկսելու ենք ռումբեր նետել ամենուրեք», – ասել է նա։
Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ դեռևս որևէ հաղորդագրություն չի ստացել Իրանից բանակցությունների դադարեցման մասին։