
Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում, տան միակ որդին էր։ 24News-ի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։ Ընտանիքը տեղահանվել է Արցախից։
«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել մեր համայնքում։ Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի» – ասել է համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք` Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին հայտնաբերվել է հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում: Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։