Բաքվի նավթը սպառվում է. BP-ն անցնում է գազային ներդրումների

  • 08:54 03.06.2026

«Բրիթիշ Փեթրոլիում» միջազգային նավթագազային կորպորացիան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա ռազմավարական նավթամուղների իր օպերատորությունը փոխանցում է Ադրբեջանին, քանի որ, ըստ մասնագետների, դրանք այլևս տնտեսապես շահավետ չեն։

Նշվում է, որ 2011 թվականից ի վեր Ադրբեջանում նավթի արտահանումը տարեկան նվազում է 3-4%-ով։

Բաքուն նույնպես ընդունում է, որ նավթի արտահանումը նվազում է, բայց խնդիր չկա. նրանք որոշել են նավթադոլարներ ստանալ գազի արտահանումից։ Ի դեպ, «Բրիթիշ Փեթրոլիումը» ամբողջությամբ չի լքում Ադրբեջանը, այլ փորձում է ներդրումներ կատարել գազի արդյունահանման մեջ։ Սակայն դրա փոխադրման համար անհրաժեշտ են նոր երթուղիներ և հաղորդակցություններ։

Պատմաբանները նշում են, որ Բաքվի նավթը նշանակալի գործոն էր Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, որոնք, ինչպես հայտնի է, ավարտվեցին վեց կայսրությունների, այդ թվում՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների փլուզմամբ, ապա՝ աշխարհի նոր բաժանմամբ։

«Բրիթիշ Փեթրոլիումը» նշանակալի դեր խաղաց Ադրբեջան պետության ստեղծման գործում։

Ինչպե՞ս կփոխվի այս երկրի նկատմամբ վերաբերմունքը, երբ Բաքվի նավթի պաշարները սպառվեն, և աշխարհում նոր “խոշորացում” սկսվի։