Փաշինյա՞նն է զանգահարել Էրդողանին, թե՞ հակառակը

  • 09:07 03.06.2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ոչ թուրքական, որ հայկական կողմը չի նշում, թե ում նախաձեռնությամբ է կատարվել զանգը։

Հայաստանի Կառավարության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։

«Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողան–Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին անցած Կուրբան բայրամի առթիվ։ Այդ ընթացքում Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի եւ տարածաշրջանային խնդիրներն են քննարկվել։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորումներն  առաջ են գնում ուղիղ առեւտուր սկսելու քայլերով։

Էրդողանը նշել է, թե Թուրքիան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար ջանքեր է գործադրում եւ այդ ուղղությամբ քայլերը մշտապես աջակցում է։