Գարեգին Բ-ն արցախցիների հետ հանդիպման ժամանակ խոսել է ժառանգության պաշտպանության մասին

  • 22:00 03.06.2026

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։