Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

  • 22:03 03.06.2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գագիկ Ծառուկյանը հերքում է պահանջում Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։

ԲՀԿ առաջնորդը 3.000.000 դրամ է պահանջում՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում և 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: