
Հայոց բանակի գեներալ Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, ռուսամեկ ուժերը Արցախից խոսում են իրենց նեղ շահերը սպասարկելու համար. «Իրենք պատրա՞ստ են Արցախը հետ վերցնելու։ Վարչապետն ասաց, որ մենք այդ թեման չենք շոշափելու։ Հիմա նախաստորագրվել է խաղաղությունը և մենք հիմա գնում ենք այդ ճանապարհով, որ պետք է մեր երկրում խաղաղություն տիրի։ Մենք էլ երեխա չունենք կորցնելու»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի ռազմաքաղաքական էլիտային հարցնում է՝ ինչո՞ւ չեք զոհվել, իսկ Գագիկ մելքոնյանն ինչո՞ւ չի զոհվել, վերջինս արձագանքեց. «Այնտեղ զոհվելը զակազով չի։ Ոչ թե դու ես որոշում՝ պիտի զոհվես կամ չզոհվես, դու որոշում ես՝ պիտի փախնես, որ չզոհվես։ Իսկ այն մարդիկ որ կռվել են՝ զոհվել են։ Վարչապետը հիմնականում Արցախի էլիտային նկատի ունի, որը վերջին 44 օրյա պատերազմում ամբողջ էլիտան փախավ։ Եթե իրանք փախչում, գալիս էին, ո՞նց կարային զոհվեին։ Իրենք թողեցին իրենց ժողովրդին մենակ, տարածում էին, թե հողերը ծախված է, մի կռվեք, փախեք։ Մենք չէինք պարտվի, եթե ամեն մի հերոս գեներալ գոնե 200 մարդ վերցներ ու Շուշին պաշտպաներ, չէր ընկնի Շուշին»։