Բաքվի դատարանը հունիսի 9-ին կշարունակի քննել հայերի բողոքները

  • 00:03 04.06.2026

Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերաքննիչ բողոքների քննարկումը։ Երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Հայաստանում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։

Գերիները մի շարք միջնորդություններ են ներկայացրել՝ պարզաբանումներ պահանջելով իրենց վերաքննիչ բողոքների և այլ հարցերի վերաբերյալ։

Միջնորդություններից մեկը վերաբերում էր դատական ​​նիստերի արձանագրություններին և «գործի նյութերին» էլեկտրոնային ձևաչափով հասանելիությանը։

«Պաշտպանության» միջնորդությունները մասամբ բավարարվել են։