
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48.92 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021-ին այս ժամին մասնակցել էր 989 հազար 972 մարդ կամ 38.17 տոկոսը:
Նման բարձր մասնակցությունը խոսում է ոչ միայն այս ընտրությունների ճակատագրական նշանակության մասին։ Մարդիկ հավատում են ժողովրդավարական մեխանիզմներին, և եթե այս անգամ էլ սխալվեն, դա հայ ժողովրդի վերջին՝ մահացու հիասթափությունը կլինի։