ՔՊ-ն շնորհավորանքներ է ստանում․ 110 տեղամասերի արդյունքները

  • 00:44 08.06.2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումը:

Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների՝ ամփոփվել են 110 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ ընտրությունների 25 հազար 633 մասնակիցներից 14 հազար 161-ը կամ 56.04 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 5 հազար 526-ը կամ 21.87 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 2 հազար 195-ը կամ 8.69 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 1 287-ը կամ 5.09 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Մյուս քաղաքական ուժերը ըստ այդ տվյալների չեն հաղթահարում անցողիկ շեմը:

Վրաստանի վարչապետն ու նախկին նախագահը արդեն շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին։ Նրա շտաբի պետը ասում է, որ արդյունքում ՔՊ-ն կստանա 65%.