Իրանը պատասխանել է Բեյրութի վրա Իսրայելի հարվածներին

  • 00:56 08.06.2026

Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի խոսնակի գրասենյակը հայտնել է, որ Իրանից հրթիռների արձակումից հետո Իսրայելի մի քանի շրջաններում սիրեններ են հնչել։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը ներկայումս անհրաժեշտության դեպքում իրականացնում են որսացող և հարվածային առաքելություններ», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանի զինված ուժերի շտաբի պետ Հազրաթ Հաթամ ալ-Անբիան, որի խոսքերը մեջբերել է ISNA լրատվական գործակալությունը, հայտարարել է, որ իսրայելական բանակը պետք է դադարեցնի հարավային Լիբանանի և Դահիյե շրջանի վրա հարձակումները, հակառակ դեպքում կենթարկվի «ավելի հզոր հարվածների»։

Axios-ի աղբյուրները հայտնել են, որ Դահիյեի հարձակումից առաջ Իսրայելը Թրամփի վարչակազմին բացատրել է, որ Հեզբոլլահի հարձակումները հյուսիսային Իսրայելի վրա խախտում են հրադադարը և Իսրայելին իրավունք են տալիս հարվածել Բեյրութին։

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Լիբանանի մայրաքաղաքի վրա Իսրայելի հարվածները։

«Ես գոհ չեմ դրանից», – ասել է Թրամփը Բեյրութի վրա Իսրայելի հարձակումների մասին։

Թրամփը խորհուրդ տվեց Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ։

«Իմ խորհուրդն Իրանին հետևյալն է. դուք արձակել եք ձեր հրթիռները, բավական է։ Վերադարձեք բանակցությունների սեղանի շուրջ, որ համաձայնության գանք», – Fox News-ին ասել է Թրամփը։