Իսրայելը հարվածեց Թեհրանին, Թրամփը դեռ բաց է Իրանի հետ համաձայնության համար

  • 08:34 08.06.2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից հասցված հարվածների: Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) այս մասին հայտարարել են X սոցիալական հարթակում երկուշաբթի՝ հունիսի 8-ի առավոտյան: Հայտարարության մեջ կոնկրետ թիրախները չեն նշվել։

Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին։

Հունիսի 7-ին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը կարծիք է հայտնել, որ Նեթանյահուն կընդունի Վաշինգտոնի կողմից համաձայնվող ցանկացած խաղաղության համաձայնագիր: «Ես եմ բոլոր որոշումները կայացնում: Նա (Նեթանյահուն – խմբ.) որոշումներ չի կայացնում», – ընդգծել է Թրամփը: