
Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն։
Մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» – 61 մանդատ
«Ուժեղ Հայաստան» դաշինք 28 մանդատ
«Հայաստան» դաշինք – 11 մանդատ
ԲՀԿ – 5 մանդատ։
Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն ստացել է 727 160 ձայն կամ 49.81 տոկոս։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,29% (340 062 ձայն)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,94% (145 097 ձայն)։
Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 4.00% (58 368 ձայն)։
Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,30% (33 618 ձայն)։