
Քաղաքացի Մարատ Եգանյանը Քաղաքացիական դատարանում վերականգնել է ընտրելու իր իրավունքը, սակայն մի քանի օր անց, առանց իրավական հիմքերի, Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը՝ ՆԳՆ պահանջով։ Այսուհետ հազարավոր քաղաքացիներ չեն կարողացել դիմել ոչ Քաղաքացիական, ոչ Վարչական դատարան։ Խոսքը մոտ 300 չընդունված հայցերի մասին է։ Խախտվել է 50 հազ․ ՀՀ քաղաքացու միանգամից երկու սահմանադրական հիմնարար իրավունք՝ ընտրելու և դատական պաշտպանության իրավունքները։
Սակայն ընդդիմադիր կուսակցությունները իրենց մեկնաբանությունների մեջ չեն հիշատակում այս կոպտագույն խախտումը։ Հայտնի չէ, կներկայացվի՞ այն Սահմանադրական դատարան որպես ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու հիմք։
Մարատ Եգանյանը ուղերձ է հղել “իրական և կեղծ ըդդիմադիրներին”
Իրական ընդդիմադիրները 50-100 ձայների հետևից չէին ընկնի, բաց թողնելով ամենակարևորը։ Իսկ դա այն է, որ ավելի քան 50 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թույլ չեն տվել մսանակցել ընտրություններին։
100 ձայն այս կամ այն կողմ ոչինչ չի փոխում։ Միակ բանը, որ կարող էր ազդել, և դա հստակ գիտեն իշխանությունները, դա արցախցիների ձայներն են, և նրանց թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, քանի որ այդ 50 հազար ընտրողները կփոխեին ամբողջ պատկերը, ասում է Մարատ Եգանյանը։
“Դա նաև հստակ գիտեն այն մարդիկ, որոնք իրենց անվանում են ընդդիմադիր։ Երբ այդ “ընդդիմադիրների” հետ խոսում ես արցախցիների քաղաքացիության, ընտրելու իրավունքի մասին, նրանք միանգամից հղում են անում կառավարական մարմինների պարզաբանումներին։
Երբ որ ասում ես՝ այդ դեպքում կառավարությունը ճիշտ է ասում, որ դուք կոռուպցիոներներ եք, նրանք վրդովվում են՝ չէ՞ որ դատարանի որոշումներ չկան։ Բայց արցախցիների իրավունքների հարցում էլ միայն կառավարության տեսակետները գոյություն ունեն՝ առանց որևէ դստական կամ օրենսդրական հիմքի։ Դե, եթե արցախցիների հարցով կառավարությունը ճիշտ է, ուրեմն ձեր հասցեին կառավարության ասածն էլ է ճիշտ”, ասում է Մարատ Եգանյանը։
Իրական ընդդիմադիրները կասեին, որ 50 հազար մարդու ընտրելու իրավունքից ապօրինի զրկելու պատճառով ամբողջ ընտրական գործընթացը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ 50 հազար մարդու ձայները կազդեյին ելքի վրա։ “Հիմա փրփուրներից կախվում եք, ամենակարևորը բաց եք թողնում։ Դե ուրեմն ճիշտ են արել, որ Սամվել Կարապետյանին նստացրել են։ Դուք այս ամենին պետք է նայեք միայն իրավունքի և օրենքի տեսանկյունից, որ մենք էլ ասենք՝ օրենքի տեսանկյունից Սամվել Կարապետյանի կալանավորումը սխալ էր”, նկատել է Եգանյանը։
“Իսկ մինչ այդ դուք մնում եք նույն Փաշինյանի դիրքորոշմանը, և պետք չէ մեզ համոզել, որ ընդդիմադիր եք։ Հատկապես, որ արցախցիներին ոչ միայն ըտնտրական, այլև դատական պաշտպանության իրավունքից են զրկել։ Ես չեմ հասկանում, դուք այդքան անգրագե՞տ եք, թե՞ այդքան ծախսված եք”, եզրափակել է Եգանյանը։
Իրականում խնդիրն այն է, որ եթե արցախցինրին դատական կարգով ճանաչեն ՀՀ քաղաքացիներ, ներկայիս և բոլոր նախկին իշխանությունների սխալների և սահմանադրական խախտումների մի ամբողջ շխթա է բացվելու։ Եւ կասկածի տակ են հայտնվելու ոչ միայն անցած ընտրությունների լեգիտիմությունն, այլև 2023 թ․ հոկտեմբերից սկսած ՀՀ կառավարության ապօրինի քաղաքականությունը արցախցի ՀՀ քաղաքացիների հանդեպ։