Արթուր Օսիպյանի հացադուլի հարցը դեռ կքննարկվի․ փաստաբան

  • 21:51 10.06.2026

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի հացադուլի հարցը կքննարկվի։ Այս մասին Արթուր Օսիպյանի հետ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից՝ ասաց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Քանի որ շատ դժվար է լինելու ընտանիքի անդամների՝ մոր եւ կնոջ հույզերի, երեխաների ներկայությամբ հացադուլը շարունակել, ուստի, ամենայն հավանականությամբ այդ հարցը լրացուցիչ կքննարկենք։ Եվ այն պարագայում, երբ Արթուր Օսիպյանին վիրավորող անձը չզղջա ու ներողություն չխնդրի, հնարավոր է, որ մենք նախաձեռնենք պայքարի ֆորմատի, պայքարի եղանակի փոփոխություն։ Եվ պայքարենք ոչ թե ինքնավնասման եղանակով հացադուլ իրականացնելով, շատ հնարավոր է դիմենք դատարան, որպեսզի վիրավորող անձը դատարանի պարտավորեցման արդյունքում ներողություն խնդրի եւ հերքի այն զրպարտությունները, որոնք հնչեցրել է Արթուր Օսիպյանի հասցեին»,- ասաց փաստաբանը։

2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: 

Իր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի հետ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից՝ Արթուր Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ պայքարը դեռ նոր է սկսվում։