Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդը դատապարտել է Ստեփանակերտի տաճարի ավերումը

  • 11:01 13.06.2026

2026 թվականի մայիսի 26-ին Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհուրդը (Ավստրալիա) միաձայն ընդունեց բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտш Սուրբ Աստվածածին տաճարի ոչնչացումը և խորը մտահոգություն է հայտնում հայկական քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է www.anc.org.au կայքը:

2026 թվականի մայիսի 28-ին Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովում ներկայացվեց մի առաջարկ, որով կոչ էր արվում դաշնային կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

ANC-Australia-ի քաղաքական տնօրեն Սեբաստիան Մաջարյանը նշել է. «Մեկ դարից ավելի ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգները անխոնջ աշխատել են՝ ապահովելու համար, որ այս վայրագությունների ճշմարտությունը ճանաչվի և հիշվի: Պարոն Կուրեի առաջարկը հզոր հաստատում է, որ Նոր Հարավային Ուելսը պաշտպանում է պատմական ճշմարտությունը և արդարությունը»:

Առաջարկը, ինչպես սպասվում է, կքննարկվի Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովում ապագա նիստում: