
Հունիսի 14-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են պարբերաբար տեղումներ, որոշ շրջաններում՝ կարկուտ։ Հիդրոմետոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
Հունիսի 14-17-ի գիշերը և ցերեկը որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ը սպասվում է ուժեղ անձրև։
Երևանում հունիսի 14-15-ի երեկոյան և գիշերը, ինչպես նաև հունիսի 16-ի երեկոյան հնարավոր են կարճատև ամպրոպներ։ Կիրակի օրը Հայաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի մինչև 25-27 աստիճան։
Հաջորդ երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա մինչև 28-30 աստիճան։