Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի Պեչերսկի Լավրային

  • 10:10 15.06.2026

Երկուշաբթի՝ հունիսի 15-ի գիշերը, ռուսական զորքերը կրկին լայնածավալ հարձակում սկսեցին Կիևի վրա։ Թիրախավորվեց նաև Կիև-Պեչերսկի Լավրան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ Լավրայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է համալիրի մայր եկեղեցու՝ Վերափոխման տաճարի տանիքին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր, Կիևի եկեղեցական համալիրը, որը հայտարարվել է ազգային պարկ, բազմիցս վնասվել է ռուսական հարձակումներից։