
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա:
Վերլուծաբանները նշվում են, որ դա անմիջապես ազդում է արդյունքների վրա, քանի որ որոշվում է ԲՀԿ-ի խորհրդարան մտնելու կամ չմտնելու, հետևավար՝ Քաղպայմանագրին ձայների 3/5 հասնելու հարցը։ Սակայն ԿԸՀ-ն այդպես չի կարծում, հակառակը՝ նա կարծում է, որ կրկակի քվեարկությունը կարող է փոխի այսօրվա իրավիճակը, որին հազիվ հասել են։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն երեկ հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ՝
«Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 726 819 քվե կամ 49.7456 տոկոս
«Հայաստան» դաշինքը՝ 144 983 քվե կամ 9.9231 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, այսպիսիով՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի:
ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Այս իրավիճակում բոլորը սպասում են ընդդիմադիր կուսակցությունների քայլերին, որոնք սակայն նշում են, որ կգործեն միայն օրենքի սահմաններում, և խոստանում են հետագայում հայտարարել համատեղ քայլերի մասին։
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժ համատեղ հայտարարություն է տարածել։
Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը, ասցած է հայտարարության մեջ։
Նշվում են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը և ճնշումները, քաղաքական հետապնդումները և ձերբակալությունները՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։ Նշվում է նաև ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտումը, տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահումը, ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը։
«Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը և «Ազգային ժողովրդական բևեռ»-ը հայտարարում են, որ “ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները”։
Զուգահեռ «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ այս ընտրական պրոցեսում «միակ համատարած բանը, որ արձանագրվել է, դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»։
Թեկուզ մինչ օրս չկա որևէ դատական ակտ, որը կհաստատեր կաշառք տալը, սակայն զանգվածային ձերբակալությունները տոտալ կաշառման տպավորություն են ստեղծել, ինչը իշխող կուսակցությունը դեռևս օգտագործում է իր քարոզչության մեջ։
Ի՞նչ կձեռնարկեն ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես, որ երկու խոշոր կուսակցություն հասել են իրենց նպատակին և մտել խորհրդարան։ Առավել ևս, որ կառավարության ղեկավարի մակարդակով ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հասցեյին “նստեցնելու”, “ունեզրկելու” բացահայտ սպառնալիքներ են հնչում, ինչը կարող է լուրջ զսպող գործոն դառնալ։
Ռոբերտ Քոչայանին թույլ չեն տվել լքեկ Հայաստանը, իսկ ընտրություններից անմիջապես հետո տեղեկություններ հայտնվեցին Սամվել Կառարետյանին պատկանող Հայաստանի էլեկտրացանցերը թուրքական ընկերության վաճառելու մասին։ Սպառնալիքներ կան նաև Գագիկ Ծառուկյանի հասցեին։