Հայաստանում խորհրդարանը ձևավորել են 590,000 մարդ, 60 տոկոսի ձայները «անհետացել են»

  • 11:49 16.06.2026

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանի խորհրդարան մտան երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «ՈւժեղՀայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը՝ միասին ստանալով քվեարկած մարդկանց ձայների 82%-ը։ Ընտրողները մյուս կուսակցությունների տվել են ձայների 18%-ը։

Եթե հաշվի առնենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 58%-ը և հանենք խորհրդարան չանցած կուսակցությունների օգտին քվեարկած ձայների 18%-ը, ապա կստացվի, որ Հայաստանի ընտրողների միայն 40%-ն են ձևավորել խորհրդարանը, և այդ 40%-ից ՔՊ-ին հասել է ուղիղ կեսը՝ այսինքն՝ 20%։

60% ընտրողները չի մասնակցել նոր իշխանության ձևավորմանը, չնայած ժողովրդավարությունը՝ մեծամասնության իշխանությունն է։

Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 1,477,000, հետևաբար 40%-ը՝ 591,000 մարդ։