Երեկ Փամբակ գետի մոտ կորած երկու արցախցի քույրերին դեռ որոնում են

  • 12:26 16.06.2026

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի հիման վրա Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ 7 և 15 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

«Այդ ընտանիքի մեծ երեխան՝ 15 տարեկան, իմ տղու դասարանից է, այս տարի դպրոցը ավարտեցին, բայց փոքրերին ես չեմ ճանաչել։ Բայց գիտեմ՝ խելոք, աշխատող, շնորհքով ընտանիք են, Ղարաբաղից գաղթած։ Սա իրենց համար երկրորդ հարվածը եղավ։ Ղարաբաղում տուն–տեղ կորցրին, հիմա էլ եկան Հայաստան, իրենց թանգերին կորցրին», news.am-ին ասել է Վանաձորի բնակիչներից մեկը։