
Վեց ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում: Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներից, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից և Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ից բացի, այսօր Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարեց նաև նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը, ինչպես և Արման Բաբաջանյանի “Հանուն հանրապետության” կուսակցությունը:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:
Ընդդիմադիրները նշում են իշխող կուսակցության կողմից ոչ միայն նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի օգտագործումն, այլև հարկատուների հաշվին թոշակների բարձրացումը և առողջապահական ապահովագրության ներդնումը։ Խոսվում է նաև ձայների հաշվարկման ժամանակ մեքենայությունների մաին՝ հոգուտ իշխող կուսակցության։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» իր հերթին կասկածի տակ է դնում ընդդիմության քվեների լեգիտիմությունը, բայց ՍԴ դիմելու հարցում հստակ դիրքորոշում չի հայտնում:
«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ իրենք դեմ են հունիսի 7-ի ընտրության արդյունքների չեղարկմանն ու նոր ընտրությունների նշանակմանը: