
Հորմուզի նեղուցը փակվում է նավագնացության համար՝ ԱՄՆ-ի կողմից խաղաղության համաձայնագրի խախտման և Իսրայելի կողմից Լիբանանի շարունակական հրետակոծության պատճառով, ըստ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի, որին մեջբերում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
«Այս առաջին քայլը պատասխան է թշնամու կողմից խոստման խախտմանը, և եթե ագրեսիան շարունակվի, կմշակվեն և կձեռնարկվեն հետագա քայլեր՝ թշնամուն ստիպելու կատարել իր պարտավորությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Թեհրանը նշել է, որ Վաշինգտոնը խախտել է ստորագրված խաղաղության հուշագրի առաջին կետը։ Այնտեղ նշվում է, որ Իրանը և ԱՄՆ-ն, ինչպես նաև նրանց դաշնակիցները, հայտարարում են «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին» և խոստանում են «այսուհետ չսկսել որևէ պատերազմ կամ ռազմական գործողություն միմյանց դեմ»։