Հունիսի 24-ին Սև ծովի ավազանից ցիկլոն կհասնի Հայաստան, հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Արդյունքում ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, նաև ամբողջ երկրում սպասվում են ուժեղ անձրևներ և կարկուտ։