Միքայել սրբազանի գործով որոշումը բեկանվեց, վերացվեց տնային կալանքը

Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց հետ՝ նոր քննության։

Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով և դատապարտել երկու տարվա ազատազրկման։

Վերաքննիչ դատարանը վերացրեց նաև բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։