
Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադիի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Սյունիքում մասնակցել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկի միջոցառմանը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ու «Թունել Սադ Արիանա» և «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավի Քաջարանի թունելի՝ 7.2կմ երկարությամբ, շինարարության պայմանագիրը:
Իրանի փոխնախագահը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի հետ:
ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումուց հետո Իրանը ամբողջ թափով անցել է սեփական ծրարգերի իրականացմանը։ Առաջնային ծրագրերից մեկը՝ Հայստանի և Վրաստանի տարածքով Հնդկաստանը Եվրոպայի հետ կապելն է՝ Հյուսիս-Հարավ ճանապարհով։ Իրանը շտապեցնում է Հայաստանին և ակնարկում, որ այդ ճանապարհը այլևս չի հակադրվում Թրամփի ճանապարհին։
Թե ինչպես “կհատվեն” հայ-իրանական Հյուսիս-Հարավն ու Թրամփի ճանապարհը, դեռ պարզ չէ․ հնարավոր է, հայ-իրանական կամուրջներից մեկը անցնի Թրամփի ճանապարհի “վրայով”։