
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում գրանցվել է ծայրահեղ շոգի հետ կապված ավելի քան 1300 մահվան դեպք։
«Եվրոպան այն մայրցամաքն է, որը Երկրի վրա ամենաարագ տաքանում է ապրում՝ համաշխարհային միջինից կրկնակի բարձր ջերմաստիճանով։ Այս պահին 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոգի մեջ, հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, իսկ էլեկտրաէներգիայի ցանցերը խափանվում են», – նշել է ԱՀԿ տնօրենը։
Նա հավելել է, որ ջերմային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», և Եվրոպայում տները, աշխատավայրերը և դպրոցները նախատեսված չեն նման ջերմաստիճաններին դիմակայելու համար։