
Այս պահին Թրիփ նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, ինչը հյիմա իրականացման փուլում է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Դիտարկմանը, որ ռուսական կողմը կասկածի տակ է դնում Թրիփի արդյունավետությունը առանց Ռուսաստանի մասնակցության, արդյոք պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով ընդունելի կարող է լինել Թրիփում Մոսկվայի ներգրավվածությունը, փոխնախարարն ասաց. «Չէի ուզի ինչ-որ սպեկուլյացիաներ անել՝ այս պահին ապագայի մասին ինչ-որ բաներ ասելով։ Կարծում եմ՝ չարժի»։
Թե Մնացական Սաֆարյանը, թե նրա շեֆերը դժվար թե որևէ բան կարողանան ասել ԹՐԻՓՓ-ի ապագայի մասին․ հուշագրի ստորագրումից գրեթե 1 տարի անց անհայտ է թե ԹՐԻՓՓ-ի երթուղին, թե լայնությունը, թե գործառույթը։ Բաքուն, Մոսկվան և Անկարան այն տեսնում են միայն որպես Արդրբեջանը՝ Հայաստանով, Նախիջևանով Թուրքիային միացնող միջանցք։ Ընդ որում, Բաքուն դեռ 2020 թվականից չի առարկում, որ այդ ճանապարհը վերահսկեն ռուսական ուժային կառույցները։ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Հաայստանը այդ ճանապարհը տեսնում են որպես բաց տարածաշրջանի մաս։ Եթե Բաքուն և Անկարան չեն բացում սահմանները Հաայաստանի հետ, իսկ Ռուսատանը չի համաձայնվում միացնել իր կոնցեսիայի տակ գտնվող Հայկական երկաթուղիները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա ԹՐԻՊՊ-ը դառնում է ուղղակի ամերիկա-իրանյան “մեռած” սահման։
Հարցին՝ Թրիփի իրականացման դեպքում դա իրականացվելու է ԵԱՏՄ կանոններին համապատասխա՞ն, Սաֆարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է և ԵԱՏՄ–ի տարանցման կանոնները գործում են։ ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»։
Սա ևս նշանակում է ԹՐԻՓՓ-ի խորը “թաղում”։