Պատերազմում զոհված արցախցի Գոռ Ղուկասյանի ընտանիքում երկվորյակ եղբայրներ են ծնվել

Երկվորյակ եղբայրներ են ծնվել արցախցի զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի ընտանիքում, հայտնում է Երևանի «Գլասբո կլինիկա» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Երեխաները ծնվել են 41 սմ հասակով և յուրաքանչյուրը 2.3 կգ քաշով։ Նրանց անվանել են Գոռ և Հայկ։

Գոռ Ղուկասյանը ընտանիքի միակ որդին էր։ Նա ծնվել է 2002 թվականին Ստեփանակերտում և սովորել է տեխնոլոգիական համալսարանում։ Գոռը ծառայել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։
Նա զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում։

Գոռն ամուսնացած էր, բայց երեխաներ չուներ։ Նա հուղարկավորված է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։