Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են

Ֆրանսիան, Մեքսիկան, Պորտուգալիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Կանադան, Մարոկկոն և Պարագվայը որակավորվել են 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

Կատարված խաղերի արդյունքների հիման վրա կազմվել են 1/8 եզրափակիչի մի քանի պաշտոնական զույգեր՝
Պարագվայ – Ֆրանսիա
Կանադա – Մարոկկո
Բրազիլիա – Նորվեգիա
ԱՄՆ – Բելգիա
Պորտուգալիա – Իսպանիա
Մեքսիկա – Անգլիա

1/8 եզրափակիչի խաղերը կկայանան հուլիսի 4-7-ը, քառորդ եզրափակիչները՝ հուլիսի 9-11-ը, իսկ կիսաեզրափակիչները՝ հուլիսի 14-15-ը։ Երրորդ տեղի համար խաղը կկայանա հուլիսի 18-ին Մայամիում, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 19-ին Նյու Յորքում։

Առաջին անգամ Աշխարհի առաջնությունը 48 ազգային հավաքականների մասնակցությամբ անցնում է երեք երկրներում՝ ԱՄՆ, Կանադա և Մեքսիկա։