
Հոգեկան առողջության և թմրամոլության բուժման կենտրոններում գրանցված վարորդները ավտոմատ կերպով կզրկվեն վարորդական իրավունքներից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կառավարության նիստում։
Ինչպես նիստում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն, ՆԳՆ-ն համակարգել է իր աշխատանքները Առողջապահության նախարարության և դրա «Armed» էլեկտրոնային հարթակի հետ։
Ըստ Սարգսյանի, նման քաղաքացիներին իսկզբանե մերժվելու է վարորդական իրավունքի տրամադրումը։ Արդեն տրված բոլոր իրավունքները անմիջապես չեղյալ կհայտարարվեն։
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ տեսական վարորդական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն երկու տարի՝ մեկ տարվա փոխարեն։
Սարգսյանը նշել է, որ առանց քննություն հանձնելու վարորդական իրավունքի վերականգնումը թույլատրելու որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից։ Դրա համար վարորդները պետք է դիմում ներկայացնեն ՆԳՆ պորտալում առցանց և վճարեն 50,000 դրամ։