Սահմանադրական դատարանը անփոփոխ է թողել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները

Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումներն ու ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում էին քաղաքական 7 ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։