Հայաստանի տարբեր մարզերում ուժեղ կարկուտ եւ անձրեւ է տեղացել

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանը Եղվարդից էր տեսանյութ հրապարակել, նշելով, որ երբեք այսքան ուժեղ անձրև, կարկուտ չեն տեսել։

Իսկ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում նշում է գյուղացին 2 ամսվա տանջանքը հողին է հավասարեցրել, հայտնում է news.am-ը։