Աշխարհի առաջնության 1/4-ի ևս երկու մասնակից են որոշվել՝ Բելգիան և Իսպանիան

Երեկ որոշվեցին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի ևս երկու թիմեր․ Բելգիան 4-1 հաշվով հաղթեց Միացյալ Նահանգներին, իսկ Իսպանիան՝ 2-1 հաշվով՝ Պորտուգալիային։

Քառորդ եզրափակիչ հասած առաջին թիմը Մարոկկոն էր, որը 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց Կանադային։ Այնուհետև Ֆրանսիան անցավ քառորդ եզրափակիչ՝ Պարագվայի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակ տանելով։ Նորվեգիան անցավ Աշխարհի առաջնության հաջորդ փուլ՝ Բրազիլիային 2-1 հաշվով հաղթելուց հետո։ Անգլիան, որը 3-2 հաշվով հաղթեց տանտեր Մեքսիկային, նույնպես անցավ եզրափակիչ։

Մնացած երկու թիմերը կորոշվեն Արգենտինայի և Եգիպտոսի, ինչպես նաև Շվեյցարիայի և Կոլումբիայի միջև խաղերի արդյունքում։

Հիշեցնենք, որ Մարոկկոն կխաղա Ֆրանսիայի, Իսպանիան՝ Բելգիայի, իսկ Նորվեգիան և Անգլիան կազմում են Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ զույգը։