
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է։ Նախագահ Իլհամ Ալիևն արդեն հնչեցրել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել», – ասել է Բաքվի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում նոր սահմանադրություն ընդունելու ուղղությամբ, ինչը Փաշինյանը հաստատել է խորհրդարանական ընտրություններից հետո։
«Մեզ հետաքրքրող և մտահոգող հիմնական հարցը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում։ Երբ այս հարցը լուծվի, մենք ակնկալում ենք, որ այն շուտով կավարտվի»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ խոսքը ոչ միայն 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորմանը վերաբերող որոշման մասին է, այլև Նախիջևանի հանդեպ Հայաստանի իրավունքների, որոնք Բաքուն չի կարող իրեն “տարածքային ամբողջության մաս” համարել, քանի Հայաստանը չի հրաժարվել իր Անկախության հռչակագրից և քանի չի հայտարարվել Կարսի պայմանագրի ավարտի մասին՝ առանց Հայաստանին վերադառձնելու այդ պայմանագրով նրանից խլված տարածքները։