
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի հետ բանակցություններին, այն բանից հետո, երբ Թեհրանը խնդրել է դրանք շարունակել։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել «բանակցությունները»։ Մենք համաձայնել ենք, բայց Միացյալ Նահանգները հստակ հայտարարել է, որ հրադադարն ավարտվել է», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։