Պատերազմում ինչպես պատերազմում. Մոսկվայի մարզում անօդաչուից երեք մարդ է զոհվել

Գիշերը Մոսկվայի մարզի 14 քաղաքային շրջաններում ոչնչացվել է 81 անօդաչու թռչող սարք։

Սոլնեչնոգորսկում անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքի։

Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Իստրայի Պիոներսկի գյուղում երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Հրդեհ է բռնկվել հինգ մասնավոր տներում։