
Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից, հաղորդում է «Ազատություն»-ը։
Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել «Ազատության» հարցերին՝ միայն նշելով. – «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»: