
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռիզվան Գուլիևը մահացել է վարժանքների ժամանակ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նրա պարաշյուտը չի բացվել թռիչքի ժամանակ։
Ըստ տեղեկությունների՝ Գուլիևը մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Հաղորդվել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ֆարիդ Աղամալիևի մահվան մասին։ Մահվան պատճառը չի նշվում։