ՌԴ-ն ամենախոշոր հրթիռային հարվածը հասցրեց Կիևին․ վրեժ Wildberries-ի համար

Կիրակի՝ հուլիսի 19-ի գիշերը, ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարված հասցրեց Կիևին։ Օդային հարվածների ֆոնին Ուկրաինայի մայրաքաղաքում լսվել են բազմաթիվ պայթյուններ, հաղորդում է AFP-ի թղթակիցը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ ութ մարդ վիրավորվել է։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է մեկ զոհի մասին։ Կիևը ևս մեկ ահավոր գիշեր ապրեց։

Երեկ Մոսկվայի և Տամբովի մարզերում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով հրետակոծվել են Ռուսաստանի ամենամեծ շուկայի՝ Wildberries-ի խոշորագույն պահեստները։ Այրված ապրանքների վնասը գնահատվում է միլիարդավոր ռուբլի։ Wildberries-ի յոթ աշխատակից զոհվել է։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին պնդում է, որ պահեստներում պահվում էին ռազմական ապրանքներ։