Արտահոսք. Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավարը խորհրդակցում էր է գուշակի հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը խորհրդակցել է գուշակ Վերոնիկայի հետ, որն ավելի հայտնի է որպես «Ֆեն Շույ»։ Նրանք քննարկել են Միխայիլ Ֆեդորովի հնարավոր նշանակումը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «Ուկրաինսկա պրավդան», որը հրապարակել է նամակագրության մանրամասն հետաքննությունը։

Հրապարակման համաձայն՝ Երմակը և Դավիթ Արախամիան դեմ են եղել այս կադրային նախաձեռնությանը։ Նրանք վախենում էին, որ Ֆեդորովի վարկանիշի աճը կմեծացնի նրա ազդեցությունը նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։ Հրապարակված նամակագրության մեջ Երմակը դիմել է գուշակին խորհրդի համար։ Նա խորհուրդ է տվել նրան ազդել պետության ղեկավարի որոշման վրա՝ ակնարկելով Զելենսկուին այն ռիսկի մասին, որ Ֆեդորովը կարող է իրենից ավելւ ազդեցիկ դառնալ։

Ավելի ուշ պարզվեց, որ Միխայիլ Ֆեդորովը նշանակվել է ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ պաշտպանության նախարար։

Հիշեցնենք, որ Զելենսկին վերջերս ազատեց Ֆեդորովին պաշտպանության նախարարի պաշտոնից, և այժմ Ուկրաինայում բողոքի ցույցեր են ընթանում նրա վերականգնման պահանջով։ Ֆեդորովի վարկանիշն այժմ իրոք համեմատելի է Զելենսկու վարկանիշի հետ։