
Մի քանի օրվա լռությունից հետո ԱՄՆ զինված ուժերը հայտարարեցին Իրանի դեմ նոր հարվածների շարքի մասին՝ դրանք անվանելով Թեհրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա հարձակվելու նախորդ փորձի պատասխան։ BBC-ի փոխանցմամբ՝ մեկ օր առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «շատ ուժեղ» հարվածի մասին՝ Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա Իրանի հարձակումից հետո։
Ավելի ուշ Թրամփը ենթադրեց, որ հարձակումը կատարվել է Իրանի ղեկավարության այն խմբակցության հրահրմամբ, որը կապ չունի նրանց հետ, ում հետ ԱՄՆ-ն փորձում է բանակցել. «Դա այլ խումբ էր, այն խումբը չէր, որի հետ մենք գործ ունենք։ Նրանք արդեն ներողություն են խնդրել, բայց, գիտեք, մենք պետք է նրանց մի փոքր հարված հասցնենք»։
Մի օր առաջ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համատեղ հարվածներ հասցրին Իրաքում գտնվող թիրախներին՝ կապելով դրանք Իրանի հետ։