
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Մերձավոր Արևելքի մյուս երկրները խնդրել են Վաշինգտոնին ձեռնպահ մնալ հետագա հարվածներից՝ մինչև համաձայնագրի հիմնական պարամետրերի շուրջ համաձայնության գալը։ Նա այս մասին գրել է իր Truth Social էջում։
«Գործարքը կներառի Հորմուզի նեղուցի ԱՆՄԻՋԱՊԵՍ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԲԱՑՈՒՄԸ և Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացումը։ Այս խնդրանքի հիման վրա ես համաձայնել եմ՝ հանուն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ապագա բարօրության և, նմանապես, հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման՝ դադարեցնել հարձակումը, եթե ԳՈՐԾԱՐՔԸ կարողանա արագ կնքվել», – գրել է ամերիկացի նախագահը, նշելով, որ Իսրայելը կմասնակցի համաձայնագրին։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն լիովին պատրաստ է «գործել» Իրանի դեմ՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ» ուժով։