Թալեբի դասը աշխարհին․ ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է

Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:

«Ինձ խնդրեցին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու: Ես մերժեցի (նրանք չափազանց բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով, որ ես չեմ վաճառում իմ սկզբունքները, և կարծելով, թե դա ինչ-որ բան կփոխի): Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»: