
Երկուշաբթի օրը անօդաչու սարք է հարվածել Գելենջիկի մոտ գտնվող Արխիպո-Օսիպովկա գյուղի լողափին: Կեսօրին հաղորդվել էր յոթ հանգստացողի, այդ թվում՝ երեք երեխայի մահվան մասին: Սա Գելենջիկի վրա կատարված ամենալուրջ հարձակումն է։ Այն տեղի է ունեցել տարածքում, որը գտնվում է այսպես կոչված «Վլադիմիր Պուտինի պալատից» 27 կմ հեռավորության վրա, հաղորդում է BBC-ն: