Մոսկվայի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

ՀՕՊ ուժերը Մոսկվայի մարզում հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը իր Telegram ալիքում։ Եվս վեցը վիրավորվել են։

Վորոբյովը պարզաբանել է, որ հիմնական վնասը գրանցվել է Չեխովի քաղաքային շրջանում։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Նովոսյոլկիի արդյունաբերական գոտում մի քանի հրդեհ է բռնկվել։ Ամենամեծ հրդեհը բռնկվել է պահեստում. բաց կրակն արդեն մարվել է։ Վնասվել են նաև էլեկտրական ենթակայան և վարչական շենք։